Հեռու չէ այն օրը, երբ Արմեն Սարգսյանը պատասխանատվություն կկրի և՛ հանցավոր գործունեության, և՛ (կամ) հանցավոր անգործության համար


16:15 , 26 դեկտեմբեր, 2019

Մարդը, ով ներկայանում է որպես ՀՀ նախագահ, այսօր չափազանց կարևոր քայլ կատարեց: Նա ստորագրեց օրենք՝ դրանով անմիջական և անձնական պատասխանատվություն ստանձնելով Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողության համար:

Քայլն իրոք կարևոր է, քանի որ նշված ստորագրությունը հավասարազոր է ինքնախոստովանության:
Հեռու չէ այն օրը, երբ օրենքի ողջ խստությամբ նա պատասխանատվություն կկրի և՛ հանցավոր գործունեության, և՛ (կամ) հանցավոր անգործության համար…

Ցավով մեկ անգամ ևս հայցում եմ մեր քաղաքացիների և ազգակիցների ներողամտությունը ԱԺ-ում նրա թեկնածությանը կողմ քվեարկելու համար: