ՀՔԾ քննիչները Սահմանադրական դատարանում են


15:13 , 26 դեկտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ:

Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչներն այս պահին Սահմանադրական դատարանում են, բայց ավելի մանրամասն տեղեկություն նրանց քայլերի մասին պարզել չի հաջողվել դեռ:

Տպավորություն է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից օրենքի ստորագրման և Սահմանական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների նոր շրջափուլի մեկնարկի միջև սինխրոնիզացիա կա: ՍԴ-ում այս պահին ընթացող պրոցեսների մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում: