ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին


13:42 , 26 դեկտեմբեր, 2019
Գալիք տոների կապակցությամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում»,- նշված է ուղերձում։ Շնորհավորելով նախագահ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան ամուր առողջություն, տոկունություն և լավատեսություն է մաղթել։