«Գարշելի է, փող, փող, փող, փող. ոչ մի իրական, արժեքավոր բան չկա, ամեն ինչ կարելի է, եթե դրա համար փող ես վճարում». Տարկովսկու սթափեցնող 11 մտքերը, որոնք կստիպեն կյանքը ճանաչել


18:30 , 26 դեկտեմբեր, 2019

Անդրեյ Տարկովսկին իր փիլիսոփայական ֆիլմարտադրությամբ ամբողջովին փոխեց ֆիլմերի մասին բոլորիս պատկերացումները։ Նրա ստեղծած յուրաքանչյուր ֆիլմից կարելի է կյանքի օգտակար դասեր քաղել, որոնք հետո կարող են փոխել յուրաքանչյուրիս կյանքը։ Առաջարկում ենք ծանոթանալ հանճարի ամենաազդեցիկ 11 մտքերին, որոնք կօգնեն կյանքը ճանաչել։ 

1. Եթե իմաստ փնտրեք, բաց կթողնեք այն ամենն, ինչ կատարվում է:

2. Եթե աշխարհն իդեալական լիներ, արվեստն անիմաստ կլիներ:

3. Բառերն ինձ համար մարդու կողմից վերարտադրած աղմուկի արդյունք են: 

4. Թե ինչ է սերը, ես չեմ կարող ասել, ոչ թե այն պատճառով, որ ծանոթ չեմ դրան, այլ որովհետև չեմ կարող տալ վերջինիս սահմանումը: 

5. Գարշելի է, փող, փող, փող, փող. ոչ մի իրական, արժեքավոր բան չկա: Մարդկանց հետաքրքրում է միայն գումար վաստակելը. ես այլևս չեմ կարողանում նայել դրան: Ամեն ինչ կարելի է, ամեն ինչ թույլատրելի է, եթե դրանց համար փող ես վճարում: 

6. Զոհաբերությունն այն է, ինչին յուրաքանչյուր հասարակություն պետք է դիմի հանուն իր երեխաների. այո՛, մարդիկ պետք է զոհաբերվեն հանուն իրենց երեխաների:

7. Մարդը երջանկության համար չի ծնվում. երջանկությունից ավելի կարևոր երևույթներ էլ կան:

8. Ազատությունն ինքդ քո և մյուսների արժանապատվությունը հարգելու մեջ է:

9. Գուցե և հույսը խաբկանք է, բայց այն ապրելու և սիրելու հնարավորություն է տալիս. առանց հույսի մարդ չի կարող գոյություն ունենալ:

10. Սարսափելին միշտ գեղեցիկի մեջ է թաքնված, և ինչպես նաև յուրաքանչյուր գեղեցկություն թաքնված է սարսափելիի մեջ: 

11. Խնդիրն այն է, որ մենք ապրում ենք մեր կողմից հորինված աշխարհում: Հենց դրանով էլ պայմանավորված՝ մենք կախված ենք դրա թերություններից, մինչդեռ կարող էինք կախված լինել վերջինիս առավելություններից: