Մոսկվայում սպանվել է ազդեցիկ հայ գործարարը


14:18 , 9 հուլիս, 2013

Մոսկվայում սպանվել է ազդեցիկ հայ գործարարը ՌArmenianow.com-ը գրում է.ուսաստանաբնակ ազդեցիկ հայ գործարարին դանակահարել են Մոսկվայում, հաղորդել են մի շարք ռուսական լրատվամիջոցներ չորեքշաբթի: 

«Բալտինֆո» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Հովիկ Մուրադյանը, ով իր եղբոր՝ Իրաքում Հայաստանի դեսպանի Մուրադ Մուրադյանի հետ 20 տարի առաջ Ռուսաստանի մայրաքաղաքում հիմնել է ԲԱՄՕ շինարարական ընկերությունը, հարձակման է ենթարկվել Մոսկվայի Lotte Plaza հյուրանոցի մուտքի մոտ անհայտ անձի կողմից:

Ոստիկանության պաշտոնյան ասել է, որ 51-ամյա գործարարի վրա հարձակվող դիմակավորված չարագործը դանակով մի քանի հարվածներ է հասցրել և կարողացել է փախչել դեպքի վայրից:

Հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանության հատկանիշով: