Նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է. Փաշինյան


11:43 , 26 դեկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019թ-ի համար, մասնավորապես տնտեսական ակտիվության 10,1 տոկոս ցուցանիշ կա։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ շատ կարևոր է, որ ապրանքների արտահանման աճ կա 25,7 տոկոսով, իսկ առևտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով։

«Ծառայությունների ծավալն աճել է 11,6 տոկոսով, շինարարությունը 4,8 տոկոսով...սրանք նոյեմբեր ամսվա ցուցանիշներն էին և 11 ամսվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,5 տոկոս է, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս և արտահանման աճը 9 տոկոս»,-ասաց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց, որ սրանք հստակ ցուցանիշներ են, որոնք արձանագրում են՝ այն գաղափարախոսությունը, որ իշխանությունները դրել են տնտեսական զարգացման հիմքում ՝աշխատում են։