Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Լևոն Մալխասյանի 75-ամյակի հոբելյանական երեկոյին (Photo)


00:18 , 26 դեկտեմբեր, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո-համերգին: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Միջոցառումն անցկացվում է «Մալխաս և ընկերներ»  խորագրի ներքո:

Երեկոյի ընթացքում դասական ջազային կատարումներով հանդես են եկել հայտնի ջազմենի ընկերները: