Բացահայտվել է Ելցինի միակ խնդրանքը Պուտինին


23:00 , 25 դեկտեմբեր, 2019

Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը, թողնելով պաշտոնը 1999 թվականին, իր իրավահաջորդ Վլադիմիր Պուտինին խնդրել է պահպանել երկիրը: Ելցինի խոսքերը BBC- ին տված հարցազրույցում հրապարակել է այն ժամանակ նրա խորհրդական Վալենտին Յումաշևը:

Ըստ նրա՝ ասեկոսեներն առ այն, որ Պուտինի և Ելցինի միջև կադրային նշանակումների և Ռուսաստանի նախկին առաջնորդի ու նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ կային որոշակի պայմանավորվածություններ, «լիովին անհեթեթություն է»: Ինչպես նշել է Յումաշևը, Ելցինը, լինելով իմաստուն քաղաքական գործիչ, քաջ գիտակցում էր, որ բոլոր այդպիսի համաձայնություններն ավարտվում են այն պահին, երբ նոր անձը ստանձնում է նախագահությունը:

«Միակ բանը, որ Ելցինը հրաժեշտի ժամանակ խնդրեց Պուտինին, սա էր․ «Հոգ տանել Ռուսաստանի մասին»»,- հիշեցրել է խորհրդականը:

Նա նաև նշել է, որ գործող նախագահը փորձում է կատարել իր նախորդի խնդրանքը: Օրինակ, կարծում է Յումաշևը, Ռուսաստանը Պուտինի գլխավորությամբ կարողացել է բարելավել իր տնտեսական վիճակը: