Սիրա Քանթե. աֆրոամերիկյան Վեներան, ում արտասովոր գեղեցկությունը պայթեցրել է համացանցը


17:45 , 25 դեկտեմբեր, 2019

Սիրա Քանթեն ծնվել է Նյու-Յորքում, սակայն նրա ծնողները Գվինեայից փախստականներ էին: Աղջիկը մանկուց աչքի էր ընկնում իր ինքնատիպությամբ և հազվագյուտ գեղեցկությամբ: Սակայն ընտանիքը աղքատ էր, նրանք մի կերպ էին ծայրը ծայրին հասցնում: Ընդամենը 14 տարեկանում Սիրան արդեն սկսեց աշխատել: Սակայն նա երազում էր մոդելային կարիերայի մասին, միայն թե ծանոթություններ և կապեր չուներ: