ՏԻՄ ընտրությունները դարձել են ոչ գրավիչ կանանց համար. Անի Սամսոնյան


14:12 , 25 դեկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Կանանց նկատմամբ բռնության դեպքերի ցուցանիշների մասով որևէ առաջընթաց չեմ նկատել։ Այս մասին այսօր «Կանանց իրավունքները 2019 թ. թերներակայացվածության և բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում հետևել է նաև իրավապաշտպանների հրապարակումներին, ահազանգներին, սակայն փաստն այն է, որ այս խնդիրը Հայաստանում  շարունակում է մնալ։

«Մենք չենք կարողանում մշակել այնպիսի մեխանիզմներ, որ կարողանանք խնդրին տալ ավելի ճկուն լուծումներ»,-  նշեց Անի Սամսոնյանը։

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց մասնակցությանը, պատգամավորի գնահատմամբ, այստեղ ևս հետընթաց ենք ապրել։

«Այս տարի մասնակցել եմ սեպտեմբերին 29-ին համայնքներում տեղի ունեցած  ընտրությունների նախընտրական քարոզարշավներին և կանանց ներգրավվածության քննարկումներին, և այս հարցով բավական դժվարություններ կային այն առումով, որ ՏԻՄ ընտրությունները դարձել են ոչ գրավիչ կանանց համար, ուստի կանանց մասնակցությունը նվազել է»,- ասաց Անի Սամսոնյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: