Կենդանակերպի 3 նշաններ, որոնց համար ամուսնանալու լավագույն ժամանակահատվածը 2020 թվականի գարունն է


02:09 , 25 դեկտեմբեր, 2019
Խոյ

Ասում են, որ ամուսնանալու լավագույն ժամանակն աստրոլոգիական ժամանակահատվածն է, հետևաբար, Խոյերին խորհուրդ է տրվում ամուսնանալ մարտ-ապրիլ ամիսներին։ Դուք ինքնավստահ մարդ եք և չեք սիրում հետաձգել անելիքները։ Երբ դուք սպասում եք որևէ բանի, սկսում եք նյարդայնանալ և դառնում եք անհամբեր։ Կարող եք արդեն սկսել հարսանիքի պլանավորումը։ Գարունն այն ժամանակահատվածն է, երբ անհամբեր սպասում եք ձեր ապագային և ցանկանում եք անել հաջորդ քայլը, այդ պատճառով օգտվեք այդ լիցքերից և որոշեք հարսանիքի օրը։

Կույսեր

Դուք շատ կազմակերպված մարդ եք, այդ պատճառով նախընտրում եք հետևել սահմանված պլանին։ Մարտ ամիսը բացում է գարունը և իր հետ բերում է նոր լիցքեր և թարմ ուժեր։ Եվ սա Կույսերի համար շատ լավ ժամանակահատված է, որպեսզի որոշեք ամուսնության օրը։ Այս ընթացքում Կույսերը զգալու են, որ ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Կույսերը սիրում են պրակտիկ և ղեկավարող լինել, սակայն մարտը նրանց կդարձնի նուրբ և ռոմանտիկ։

Ձկներ

Ձկներ, կենդանակերպի բոլոր նշաններից դուք ամենաանհույս ռոմանտիկներն եք, այնպես որ, ամենայն հավանականությամբ, դուք ձեր հարսանիքը պլանավորում եք մանուկ հասակից։ Դուք խորը և երկար հարաբերություններ եք ցանկանում և շատ զգայուն եք։ Ձկների ժամանակաշրջանի ավարտին և Խոյերի ժամանակաշրջանի սկզբում օդում սեր կզգաք։ Այս իրադարձությունը մի թողեք հետագայի համար, կազմակերպեք այն գարնանը։ Աստղերը նույնպես դասավորված կլինեն այնպես, որ ձեզ համար ամենախոստումնալից ժամանակաշրջանը լինի գարունը։