Բժիշկները բացատրել են, թե ինչու է պետք լվանալ հավի ձվերը


22:00 , 24 դեկտեմբեր, 2019

Բժիշկները պատմել են .սալմոնելոզի վտանգի մասին և բացատրել են, թե ինչու է պետք ուտելուց առաջ լվանալ հավի ձվերը։

Փորձագետները նշել են, որ սալմոնելան կարող է օրգանիզմում հայտնվել ծերտի միջոցով, որ մնում է կեղևի վրա կամ էլ ֆերմաների աշխատակիցների կեղտոտ ձեռքերի միջոցով, որոնք վարակի կրողներ են հանդիսանում։

«Ոչ մի դեպքում չի կարելի ձուն լվանալ անմիջապես գնելուց հետո և մաքուր վիճակում պահել սառնարանում։ Դա վնասում է կեղևի ամբողջականությունը, և այն սալմոնելաները, որոնք մնացել էին, կարող են կեղևից ներս անցնել»,- նշում են մասնագետները։

Ձուն պատրաստելու ամենաանվտանգ տարբերակը մասնագետները համարում են երկու կողմից այն տապակելը կամ խաշելը։

Սալմոնելան բավական կայուն է, այդ պատճառով ձուն պետք է եփել 10-15 րոպեից ոչ պակաս։ Ինչը նշանակում է, որ ձվով պատրաստվող կոկտեյլները, օմլետները, սուֆլեները, որոնց դեպքում ձուն ջերմամշակում չի անցնում, վտանգավոր են առողջության համար։