Ստամբուլում CNN-ի թղթակիցը պարզել է, թե ժամում որքան են «վաստակում» մուրացկանները


20:21 , 24 դեկտեմբեր, 2019

CNN-ի թուրքական ծառայության թղթակից Սեմա Աքբուլութը փորձել է պարզել, թե Թուրքիայում որքան են «վաստակում» մուրացկանները:

Նա երեխայի նման բարուրած տիկնիկով շրջել է Ստամբուլի Ֆաթիհ մզկիթի հարակից տարածքում և անցորդներից ողորմություն է խնդրել։

Արդյունքում, 1 ժամվա ընթացքում Աքբուլութը 82 լիրա է հավաքել (գրեթե 14 ԱՄՆ դոլար)։