Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանները Սորոսի դրածոներն են․ Ջուլիանի


18:15 , 24 դեկտեմբեր, 2019

Ամերիկյան ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսն է կանգնած եղել Ուկրաինայում ԱՄՆ չորս դեսպանների, ներառյալ Մարի Յովանովիչի նշանակման հետևում, գրում է New York ամսագիրը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին համապատասխան հայտարարություն է արել դեկտեմբերի 8-ին ամսագրին տված հարցազրույցում՝ Ուկրաինա կատարած այցից հետո։

Ջուլիանը պնդում է, որ Յովանովիչին Սորոսն է «վերահսկել»։

«Բոլոր չորս դեսպաններն էլ այնտեղ Կիևում Սորոսի դրածոներն են եղել, և նա օգտվում է ՀԴԲ գործակալների ծառայություններից»,- հայտարարել է Թրամփի փաստաբանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջուլիանին հրապարակել էր Թրամփի իմպիչմենթի հետ կապված իր հետևությունները՝ Ուկրաինա կատարած իր այցից հետո։

Փաստաբանը հայտարարել է, որ Յովանովիչը դիտավորյալ վիզաներ չի տրամադրել վկաներին, որոնք տեղեկություններ ունեին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ։