12:57 , 9 հուլիս, 2013
Panarmenian.net-ը գրում է.
PanARMENIAN.Net - Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելյա Գրիգորիուն չի պատրաստվում ներողություն խնդրել հայերից` օրերս ՀՀ Ազգային ժողովում Հայաստանը «ագրեսոր երկիր» անվանելու համար: Այս մասին նա երեկ հայտարարել է Քիշնևում մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ Գրիգորիուի, Երևանում խորհրդաժողովի ժամանակ նա արտահայտել է մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը:
«Իմ հայտարարության համար չեմ ափսոսում ու չեմ պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, քանի որ ոչ մեկին չեմ վիրավորել»,-հայտարարել է փաստաբանը` հավելելով, որ չէր սպասում, որ իր ելույթին նման արձագանք կլինի:
«Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն էր մեղավոր, այդ սկանդալը նա է հրահարել»,- նշել է Գրիգորիուն:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանում ՀՀ ԱԺ-ում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հանդես է եկել հակահայկական ելույթով` Հայաստանին անվանելով «ագրեսոր երկիր»: Նա նաև նշել էր, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»: