«Հայ համերգ» նոր նախագծի առաջին շնորհանդեսը և հայտնի հյուրերը


15:15 , 24 դեկտեմբեր, 2019

«Sharm Holding» ընկերությունը ներկայացնում է նոր երաժշտական նախագիծ՝ «Հայ համերգ»։ Դեկտեմբերի 20-ին և 21-ին «Դվին մյուզիք հոլում» կայացավ նոր՝ «Զարթնում է Երևանը» համերգային շոու-ծրագիրը։ «Հայ համերգ» խմբի կատարմամբ հնչեցին երգեր մեր ոչ այնքան հեռավոր անցյալից։ Ծրագրում ներառված երգերից էր 60-ականների «Երգ գինու մասին» հայկական շլյագերը (խոսք՝ Հովհ․ Շիրազի, երաժշտություն՝ Հրանտ Թորոսյանի)։ Ժամանակակից գործիքավորմամբ այս կատարման հիման վրա ստեղծվել է նաև տեսահոլովակ, որը ձեր տրամադրությունն անմիջապես կբարձրացնի այնպես, ինչպես հայկական գինին։ Համերգային ծրագրի ընթացքում հնչեցին նաև հաճելի հույզեր արթնացնող այլ երգեր: