Ուտուշ-խմուշ. Որտե՞ղ կանցկացնի տարեվերջյան խնջույքը ՀՀԿ-ն. «Իմ քայլում» սպասում են Փաշինյանի որոշմանը. «Հրապարակ»


11:27 , 24 դեկտեմբեր, 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորյա ուտուշ-խմուշների սեզոնը կարելի է համարել բացված, տարեվերջյան ավանդական խնջույքների կազմակերպմամբ են զբաղված գրեթե բոլոր քաղաքական ուժերը։

Ուշագրավ է, որ ե՛ւ «Իմ քայլը», ե՛ւ ՀՀԿ-ն որոշել են նույն օրը նշել Ամանորը՝ դեկտեմբերի 26-ին, բայց երկու թիմում էլ պնդում են, որ դեռ չգիտեն որտեղ են նշելու։ ՀՀԿ-ում  քննարկում են ավանդական «Օջախը» եւ Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքարը»։ Հատկապես հակված են վերջինին՝ նկատի ունենալով քաղաքական վերջին իրադարձություններն ու Հայրապետյանի պահվածքը։ «Իմ քայլում» սպասում են Փաշինյանի խոսքին։ «Որտեղ որոշի, այնտեղ էլ կանենք»,- ասացին մեզ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում