12:04 , 9 հուլիս, 2013Ներկայացնում է «Լինա»ամսագիրը
Մոտենում է կյանքիդ ամենասպասված և երջանիկ օրը` հարսանիքը: Կարծես ամբողջ աշխարհը քո շուրջ է պտտվում: Սակայն, մյուս կողմից էլ ամեն ինչ իրար է խառնված, ամեն բան հարկավոր է կարգավորել. հրավիրատոմսեր պատվիրել, ընտրել հարսանյաց սրահ, մի լավ լուսանկարիչ գտնել, և որ ամենակարևորն է յուրաքանչյուր հարսանցուի համար` գտնել ամենագեղեցիկ հարսանյաց զգեստը… Հարսանյաց զգեստների այսօրյա բազմազանության մեջ չ՞ես կարողանում կողմնորոշվել: Առաջարկված բոլոր զգեստները, թվում է, արդեն տեսել ես ծանոթ հարսնացուների հագին, իսկ քեզ մի յուրահատուկ զգեստ է պետք, այնպիսին, որ բոլորը հմայվեն: Սակայն անվերջանալի թվացող այս փնտրտուքները արդյունք չե՞ն տալիս…
Մի՛ հուսահատվիր, Այս հրապարակումը կարող է օգնել քեզ այդ հարցում. պահպանի՛ր բարձր տրամադրությունը այդքան սպասված և բացառիկ օրվա համար: Միասին փնտրենք քո զգեստը, և համոզված եղիր, որ դու անկրկնելի կլինես դրանով…
Ստորև կներկայացնեք հարսանյաց զգեստների մի քանի տարբերակներ: Ուշադիր եղիր, քեզ հարմար հարսանյաց զգեստը դրանցից մեկն է:

1. Կորսետով զգեստ- Այս զգեստը բաղկացած է երկու մասից` վերևամասը առանձին կորսետ է, որը իրանը դարձնում է առավել նրբագեղ` ընդգծելով կուրծքը, իսկ ներքևը առանձին կիսաշրջազգեստ է:
2. Նեղ զգեստ -Երկար կիպ և մարմինն ընդգծող զգեստ է` խորը դեկոլտեով և երկար փեշով:
3. Պարահանդեսի թագուհի - Զգեստի այս տեսակը շատ տարածված է`
վերևի մասը կորսետ է հիշեցնում, իսկ ներքևինը ուռած կիսաշրջազգեստ է: Սրանով հարսնացուն նման է հեքիաթի հերոսուհու:
4. Արքայադուստր - Պատկերը ստեղծվում է վերևից ներքև ուղղահայաց իջնող կարերի շնորհիվ: Զգեստն ամբողջական է` առանց կտրվածքի: Վերին մասում այն նեղ է և համաչափորեն լայնանում է դեպի ներքև: Ուղղահայաց կարերը ընդգծում են իրանը և կուրծքը` մարմինը դարձնելով առավել վայելչակազմ:
5. Ջրահարս - Այս զգեստը ոճաբանների երևակայության վերջին շնորհներից է: Շատ նման է «արքայադուստր»տեսակին, սակայն տարբերվում է նրանով, որ ընդգծում է կազմվածքը. այն ծնկի մասից լայնանում է` ընդգծելով կոնքը:
6. Ամպիր - Այս զգեստի առանձնահատկությունը բարձրացված իրանը և կտրված վերևամասն է: Կիսաշրջազգեստը թեթև է և եթերային:
«Ամպիր» ոճի զգեստը կսազի այն աղջիկներին, ովքեր ունեն ոչ փարթամ կուրծք: Այս զգեստի վերևամասը պետք է լինի ծանր և ամուր կտորից, իսկ կիսաշրջազգեստը` թեթև և բարակ կտորից: Վերը նշված կառուցվածքի աղջիկների համար իդեալական տարբերակ է նաև դեկոլտեն (ամբողջովին բաց, առանց կապերի ուսեր): Շատ գեղեցիկ է նաև սրտաձև կտրվածքը:
Փարթամ կառուցվածքով բարձրահասակ աղջիկներին կսազի կորսետով զգեստը և դասական ճերմակ հանդերձը` ուռած կիսաշրջազգեստով:
Միջին հասակի հարսնացուներին խորհուրդ է տրվում «Ամպիր» տեսակի զգեստը: Այն նկատելիորեն բարձրացնում է հասակը` շեղելով ուշադրությունը իրանից և թաքցնելով գիրությունը:
«Արքայադուստր» մոդելը գեղեցիկ կլինի փոքր-ինչ թմբլիկ աղջիկներին: Այն կազմվածքին հաղորդում է վայելչություն`թաքցնելով ավելորդ կլորությունները:
Ոչ բարձրահասակ, բայց վայելչակազմ աղջիկներին հարմար է նեղ երկար զգեստը, որը կընդգծի նրանց կազմվածքի նրբագեղությունը:
Ցածրահասակ աղջիկներին խորհուրդ է տրվում հրաժարվել «Ջրահարս»մոդելից, քանի որ այս զգեստով նրանք ավելի ցածրահասակ կերևան: Իսկ բարձրահասակ և նիհար աղջիկներին, ընդհակառակը, այս տեսակը շատ հարմար և գեղեցիկ կլինի: Նեղ երկար զգեստը այս կազմվածքով աղջիկների նիհարությունը և հասակը ավելի կընդգծի, այնպես որ, հրաժարվեք այս տեսակից:
Մոդելային կազմվածքով աղջիկներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել «արքայադուստր»տեսակին, ավելին` այս մոդելը շատ պրակտիկ է և գեղեցիկ կլինի ցանկացած կազմվածքով աղջկա համար:
Կարճ վիզը նկատելիորեն երկարեցնում է V-ձև կտրվածքը, իսկ ավելորդ երկարությունը թաքցնում է Մարի Ստյուարտի ոճով բարձ օձիքը:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ձեռքերին. եթե դրանք այնքան էլ գեղեցիկ չեն, պետք է հրաժարվել առանց ձեռնոցների զգեստներից: Թափանցիկ թևքերը կամ երկար ձեռնոցները հիանալի կլուծեն այդ խնդիրը:
Չափազանց նեղ ուսերը կարելի է մեծացնել կախված թևերի օգնությամբ, իսկ լայնի դեպքում կօգնի V-ձև բացվածքը` փակ մեջքով:
Սիրելի՛ հարսնացուներ, ամենակարևորը` մի՛ ծուլացեք, մի՛ խնայեք ժամանակը բազմազան զգեստներ փորձելիս, քանի որ զգեստի ճիշտ ընտրությունից է կախված ձեր տրամադրությունը:
Կարդա ավելին