Մխիթարյանի տրանսֆերն ամենաթանկարժեքն է «Բորուսիա»-ի պատմության մեջ


13:12 , 9 հուլիս, 2013

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն ամենաթանկարժեքն է Դորտմունդի «Բորուսիա»-ի պատմության մեջ: 

Բազմաթիվ տեղեկությունների համաձայն` ուկրաինական ակումբը 27.5 մլն եվրո կստանա Մխիթարյանի իրավունքների դիմաց: Այդպիսով` Հենրիխի տրանսֆերն ամենաթանկարժեք ձեռքբերումն է «Բորուսիա»-ի պատմության մեջ: 

Ակումբի տրանսֆերային նախորդ ռեկորդը սահմանվել է 2001 թվականին, երբ «Բորուսիա»-ն 25 մլն եվրո է վճարել «Պարմա»-ին` բրազիլացի հարձակվող Մարսիո Ամորոզոյի տրանսֆերի դիմաց: