Քարդաշյանի Հայաստանում արված սելֆին՝ Reuters-ի տարվա լավագույն լուսանկարների շարքում


00:55 , 24 դեկտեմբեր, 2019

Reuters լրատվական գործակալությունը ներկայացրել է 2019-ի լավագույն լուսանկարների «Մեկ երկիր, մեկ լուսանկար, մեկ տարի» խորագրով շարքը:

162 երկրների շարքում Հայաստանը ներկայացնող լավագույն լուսանկար է ընտրվել ռեալիթի շոուի աստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի սելֆին երկրպագուների հետ հոկտեմբերին Երևանում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում: