Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով


21:59 , 23 դեկտեմբեր, 2019

Դեկտեմբերի  24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 26-28-ի ցերեկն աստիճաբար նույնքան կնվազի:

Երևան քաղաքում դեկտեմբերի  24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերը հնարավոր են տեղումներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից: