Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվել են ռոումինգի չեղարկման շուրջ


23:00 , 23 դեկտեմբեր, 2019

Ռուսաստանից հետո Բելառուսը ստորագրել է դաշնակից երկրում ռոումինգը վերացնելու վերաբերյալ ճանապարհային քարտեզը։ Այս մասին հաղորդել է TASS-ը՝ վկայակոչելով հանրապետության կապի նախարարությանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճանապարհային քարտեզը ստորագրվել է Ռուսաստանի կողմից: Ինչպես հաղորդվում է ՌԴ կապի նախարարությունում, Բելառուսում ռոումինգում մուտքային զանգերի վճարը կդադարի գանձվել ոչ ուշ, քան 2020 թվականի սեպտեմբերը:

Կողմերը մտադիր էին ստորագրել ճանապարհային քարտեզը մինչև սեպտեմբերի վերջը, բայց հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հանդիպման արդյունքում չէին կարողացել համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ։