Բալթիկ ծովի հատակին Պուտինի այցի նախաշեմին ականադաշտ են հայտնաբերել


20:00 , 23 դեկտեմբեր, 2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բալթիկ ծովի Գոգլանդ կղզի այցելությունից առաջ, հայտնաբերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակների ականապատ դաշտ: Այս մասին հայտարարել է «Ռիա-Նովոստի»-ն:

Գործակալության տվյալներով, սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են Հայրենական պատերազմից մնացած երկու տասնյակ ռազմամթերք, իսկ ծովի հատակին հայտնաբերվել է մի ամբողջ ականադաշտ:

Հուլիսին Վլադիմիր Պուտինը իջել էր Ֆիննական ծոցի հատակ՝ տեսնելու Щ-308 «Семга» սուզանավը, որը խորտակվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: