Ճապոնիացիները ուզում են խոզերի մարմնում մարդու ենթաստամոքսային գեղձ աճեցնել


19:15 , 23 դեկտեմբեր, 2019

Ճապոնիայի կառավարությանն առընթեր պետական փորձագիտական խորհուրդը թույլ է տվել Մեյձի համալսարանի մի խումբ հետազոտողների՝ պրոֆեսոր Հիրոշի Նագասիմայի գլխավորությամբ, երկրում անցկացնելու առաջին փորձը՝ խոզերի մարմնում մարդու ենթաստամոքսային գեղձի աճեցման վերաբերյալ:

Պրոֆեսոր Նագասիմայի խումբը մտադիր Է գենետիկական մանիպուլյացիաների միջոցով խոզի բեղմնավորված ձվաբջիջը զրկել ենթաստամոքսային գեղձ ստեղծելու հնարավորությունից: Այնուհետև այնտեղ կներարկվեն մարդու մակածված ցողունային բջիջներ: Խոզի օրգանիզմ ներարկվելուց հետո ձվաբջիջը պետք Է զարգանա որպես ենթաստամոքսային գեղձի սաղմ, որն ունի մարդու օրգանին մոտ հատկանիշներ: