Հնդկաստանում միաժամանակ ամուսնացել են ավելի քան 270 զույգեր


17:06 , 23 դեկտեմբեր, 2019

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում անհայր աղջիկների զանգվածային հարսանիք է կազմակերպվել: Արարողության ժամանակ, ընդհանուր առմամբ, 271 զույգ է ամուսնացել: Միջոցառման համար միջոցներ է հատկացրել ադամանդի տեղացի մագնատը:

Ըստ Sandesh News պարբերականի, գործարար Մահեշ Սավանին առաջին տարին չէ, որ օգնում է որբացած աղջիկներին: Մագնատի հովանավորությամբ առաջին զանգվածային հարսանիքը անցկացվել է 2010-ին և, այդ ժամանակվանից ի վեր, նա հանդես է գալիս հարսնեհոր դերում:

Ինը տարի առաջ արարողությանը մասնակցում էր ընդամենը 23 աղջիկ, բայց նրանց թիվը տարեցտարի ավելանում է:

Հնդկաստանում հարսանեկան ծախսերը սովորաբար վճարվում է հարսնացուի ընտանիքը: Միջոցառումը մեծ ծախսեր է պահանջում, ուստի աղքատ կամ հորը կորցրած աղջիկները ամուսնանալու հնարավորություն գրեթե չունեն:

Մահեշ Սավանիի շնորհիվ ավելի քան 3.1 հազար հարսնացու գտել է իր երջանկությունը: Նա աղջիկներին օգնում է ոչ միայն արարողության, այլև օժիտի հարցում: