Հենրիխ Մխիթարյանի մայրը հնարավոր է չլինի ՀՖՖ գործկոմի նոր կազմում. ընտրություններն անցնում են լարված (Video)


15:44 , 23 դեկտեմբեր, 2019

Factor.am-ը գրում է.

ՀՖՖ արտահերթ նիստում այժմ քննարկվում է ֆեդերացիայի ժողովի 11 անդամների կասեցման հարցը:

Եթե այս անդամների գործունեությունը կասեցվում է, ապա նրանց առաջադրած գործկոմի անդամի թեկնածուները չեն կարող ընտրել ՀՖՖ նախագահ կամ ընտրվել գործկոմի անդամ: Նրանց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը: Այս հարցի քննարկումը իրավիճակը դարձրեց անկառավարելի:

Նիստը վարողը հայտարարեց, որ հավաքը խանգարողներին անվտանգության աշխատակիցների միջոցով դուրս կհանեն դահլիճից:

Մանրամասները՝ տեսանյութում: