Մենք ապրելու ենք անաղբ և մաքուր հայրենիքում․ Սուրեն Պապիկյան (Video)


13:42 , 23 դեկտեմբեր, 2019

Factor.am-ը գրում է.

«2020 թվականին մենք մեծ անելիք ունենք հանրության հետ, մենք ապրելու ենք անաղբ և մաքուր հայրենիքում»,- խոսելով գալիք տարվա անելիքներից ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ընդգծելով, որ Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի իրացման ծրագրի համար արդեն մրցույթ են հայտարարել։

Նախարարը հակադարձելով նախկին իշխանության ներկայացուցիչներին, որոնք ասում են, թե այս իշխանությունը շարունակում է իրենց կողմից մեկնարկած աշխատանքները՝ ասաց․ «Մենք բախվում ենք դեպքերի, երբ ՀՀ-ն միլիոնավոր դոլարների վարկեր է վերցրել, ժամկետը ավարտվել է, աշխատանքը՝ չէ։ Այս ողջ ընթացքում մենք այդ վարկերի ժամկետների երկարացմամբ և աշխատանքները ավարտին հասցնելով էինք զբաղված»։

Մանրամասները՝ տեսանյութում։