«Այսօր հրավիրվեցի ոստիկանություն` բացատրություն տալու». Դավիթ Խաժակյան


12:41 , 23 դեկտեմբեր, 2019
4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար:
Այսօր հրավիրվեցի ոստիկանություն` բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել:
Գնահատականներ գործի ընթացքից չեմ շտապում տալ ու առհասարակ չեմ շտապում...
Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել դրանք, կփոխանցեմ: