Սուրիկ Խաչատրյանի որդին բանտում մեծ գումար է պարտվել


11:17 , 9 հուլիս, 2013

Lragir.am-ը գրում է.

Հավաստի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, ով ներկայում սպանության մեղադրանքով գտնվում է Նուբարաշենի բանտում, մեծ գումարներ է պարտվել մոլախաղով: Ըստ տարբեր տեղեկությունների, այդ գումարն անցնում է 10 միլիոն դրամը:

 Տիգրան Խաչատրյանը սկզբում եղել է «զոն նայողի» խցում, այնուհետեւ նրա «կարգավիճակն» իջեցրել են եւ տեղափոխել «սովորական» խուց:

 Ընդհանրապես, կալանավայրերում մոլախաղերի շրջանառությունը հասնում է բավական մեծ չափերի, որոնցից, ըստ տեղյակ աղբյուրների, իրենց բաժինն ունեն «նայողներն» ու վարչակազմը: