Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ


11:47 , 23 դեկտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Ադրբեջանը արտոնել է Իսրայելին իր տարածքից հարվածել Իրանին։ Բաքուն հերքել է այդ լուրերի իսկությունը` դրանք համարելով «սադրիչ հրապարակումներ, որոնց նպատակը Ադրբեջանի եւ նրա հարեւանների միջեւ հարաբերությունների խաթարումն է»։

Բաքվում ամեն կերպ փորձում են հավաստիացնել, որ իրենց երկրի տարածքում այլ երկրի զինտեխնիկա չկա տեղակայված։