Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա արգելապատնեշին. կա տուժած, վիճակը ծանր է


11:34 , 23 դեկտեմբեր, 2019

Դեկտեմբերի 23-ին, ժամը 00:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդիկ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Անի Պ.-ն (ծնված 1985 թ.) տեղափոխվել է Վարդենիսի կենտրոնական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: