01:45 , 23 դեկտեմբեր, 2019«Հուրաս ադ-Դին» սիրիական ահաբեկչական խմբավորման առաջնորդը, որը կապված էր «Ալ Քաիդա»-ի հետ, ոչնչացվել է Սիրիայի հյուսիսում անօդաչուների օգնությամբ, հաղորդել է Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը:
Ըստ առկա տեղեկությունների, ոչնչացված ահաբեկչի անունը Աբու Խադիջա ալ-Ուրդունի է: Գործողությունն իրականացրել են միջազգային կոալիցիոն ուժերը Իդլիբի շրջանում: Ահաբեկիչը ոչնչացվել է ավտոմեքենային հասված օդային հարվածի միջոցով: