ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները


21:15 , 22 դեկտեմբեր, 2019

Հանրապետությունում ջերմաստիճանի արձրացման պատճառով լեռնային և նախալեռնային գոտիներում առկա կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտարարություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Մինչև դեկտեմբերի 26-ը ՀՀ-ում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի: Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, ինչի արդյունքում հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում առկա կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»: