Կինը փորձեց մոտենալ Փաշինյանին. «8 երեխու մորը թողել եք քուչեքը»


17:16 , 22 դեկտեմբեր, 2019

Aravot.am-ը գրում է․

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից հետո այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ՝ քաղաքացիներով շրջապատված, անցնում էր տոնական տաղավարներով:

Նրան փորձում էր մի կին մոտենալ, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս: Կինը բղավում էր, որ անձամբ վարչապետին բան պետք է ասի, սակայն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր օգնականի միջոցով ասելիքը փոխանցի:

Կինը համառում էր. «Ես պետք ա ասեմ, 8 երեխու մորը թողել եք քուչեքը»: Տոնական տաղավարները դիտող վարչապետին մոտենալ կնոջն այդ պահին չհաջողվեց: