Խոյ տղամարդիկ կարող են դեպրեցիայի մեջ գցել ցանկացած մարդու։ Երբեմն այս մարդու բնավորությունն ուղղակի անտանելի է դառնում։ Լինելով «կրակոտ» նշանի տիպիկ ներկայացուցիչ, Խոյերը շատ էներգետիկ և եսասեր մարդիկ են՝ ովքեր հանուն իրենց նպատակի պատրաստ են ամեն ինչի։ Խոյերը նաև շատ ագրեսիվ են և, որպես կանոն,նրանց առաջին զոհերը դառնում են հարազատ մարդիկ։
Այս նշանի ներկայացուցիչների բնավորությունը կարող է քայքայել ցանկացած մարդու նյարդային համակարգ։ Այս նշանի տղամարդիկ ամենահամառն են և նրանց որևէ բան համոզելն անհնար է։ Իրենց համառությունն իրենք ընդունում են, որպես բնական երևույթ, սակայն կողքից թվում է, որ նրանք այդ ամենը անում են ի վնաս բոլորի։ Բացի այդ նրանք շատ ժլատ և մանրախնդիր մարդիկ են։
Երկվորյակների հետ ուղղակի հնարավոր չէ վայելել հանգիստը և լռությունը։ Այս նշանի ներկայացուցիչների հետ միշտ ինչ-որ բան է տեղի ունենում։ Նրանք ուղղակի չեն կարողանում հանգիստ նստել իրենց տեղում։ Սկզբում սա կարող է դուր գալ մարդկանց, սակայն ժամանակի ընթացքում այս ամենից սկսում ես հոգնել։ Բացի այդ Երկվորյակ տղամարդիկ սիրում են անտեղի հարցեր տալ և թափանցել մինչև հոգու խորքը։ Նրբանկատությունը նրանց մասին չէ։