Ստամբուլում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել


10:22 , 9 հուլիս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Ստամբուլի ոստիկանությունը չի հեռանում Թաքսիմի Գեզի զբոսայգուց, որտեղ նախօրեին պետք է տեղի ունենար զբոսայգու վերաբացումը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ երեկ երեկոյան ոստիկանությունը կրկին ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով ցրել է զբոսայգում հավաքված ցուցարարներին: Ձերբակալվածների ճշգրիտ թիվն առայժմ հայտնի չէ: Տեղեկությունների համաձայն մոտ 80 ցուցարար է ձերբակալվել: Իսթեղլալ թաղամասում ուժայինների նետած ծխանռնակներից մեկն ընկել է մի դեռահասի վրա: Վերջինիս լուրջ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ծխանռնակներից մեկն էլ ընկել է Մեծ Բրիտանիայի հյուպատոսության կայանատեղիի տարածքի վրա, սակայն չի վնասել ոչ ոքի:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ