17:30 , 21 դեկտեմբեր, 2019Մահվանից առաջ համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ զերծ չեն մնացել ազդեցիկ մտքեր արտահայտելուց։ Առաջարկում ենք ծանոթանալ նրանց ամենաազդեցիկ մտքերին, որոնք մինչ օրս դաջվել են պատմության էջերում։

Երաժշտական կյանքը վառ գույներով լցրած հայտնի երգիչը մահվանից առաջ ասել է. «Գումարը չի կարող կյանք գնել»:

Իր նկարներով նկարչության մեջ հեղափոխություն առաջացրած առեղծվածային նկարիչը շունչը փչելուց առաջ ասել է. «Ես վիրավորել եմ Աստծուն ու մարդկանց, որովհետև իմ աշխատանքները չեն հասել այն որակին, որին պետք է հասնեին»:

Կոմպոզիտորն, ում անգամ չխանգարեց լսողության բացակայությունը, մահանալուց առաջ նշել է. «Ծափահարե՛ք, ընկերնե՛ր: Կատակերգությունն ավարտված է»:

Դենիելը մինչև վերջին շունչը չի դադարել մտածել խմելու մասին՝ նշելով. «Եվս մեկ բաժակ, խնդրում եմ»:

Հիչքոքը փիլիսոփայում էր անգամ մահվան ճիրաններում՝ ասելով. «Երբեք չես կարող իմանալ՝ ինչպիսի՞ն է ավարտը: Պետք է մահանաս, որպեսզի իմանաս, թե ինչ է իրականում տեղի ունենում մահվանից հետո: Չնայած կաթոլիկներն ունեն իրենց հույսերը»:

Գույներն ու դեմքերը խառնող նկարիչը մահվանից առաջ չի մոռացել ցուցումներ տալ. «Խմեք ինձ համար, խմեք առողջությանս համար. գիտե՞ք՝ ես էլ չեմ կարողանում խմել»:

Ֆրանսիայի թագուհին, որին մեղադրում էին դավաճանության մեջ, գլխատվելուց առաջ կանգնել է դահիճի ոտքին ու ասել. «Կներե՛ք պարոն, ես դիտմամբ չեմ արել դա»:

Կոմայի մեջ ընկնելուց, ապա 9 օր հետո մահանալուց առաջ Չերչիլն ասել է. «Այնքան եմ ձանձրացել այս ամենից»:

Ազդեցիկ գրական ձեռագրով այս կինը ինքնասպանությունից առաջ նամակ էր գրել իր ամուսնուն, որտեղ գրված էր. «Չեմ կարծում, որ երկու մարդիկ միասին այնքան երջանիկ են եղել, որքան մենք»:

Ալիսային կերտած ու բոլորիս հրաշքների աշխարհ տեղափոխած գրողը մահվանից առաջ բարկացել է. «Տարեք այս բարձերը: Այլևս դրանց կարիքը չունեմ»:

Կոմպոզիտոր Էդգար Գրիգը չի մոռացել մահանալուց առաջ ափսոսանք հայտնել. «Դե, ինչ արած, եթե դա անխուսափելի է»: