«Խաչատուր Սուքիասյանը 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանը խլել են». Հովիկ Աղազարյան (Video)


11:08 , 21 դեկտեմբեր, 2019
Factor.am-ը գրում է. 

Գործարար Խաչատուր Սուքիասյանն ինձ հարստահարել է։ Այդ մասին Ազգային ժողովում factor.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա պատմել է, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել և Սուքիասյանն իր մոտ մարդկանց է ուղարկել, որի արդյունքում ինքը ստիպված է եղել մատչելի գներով վաճառել իր ապրանքը։

Աղազարյանն ասում է՝ այժմ էլ Խաչատուր Սուքիասյանն ու ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն են իրար ուտում։ Եվ թող շարունակեն ուտել՝ մինչև կշտանան։ Պատգամավորը զարմանում է, որ այժմ Սուքիասյանը մեղադրում է Հայրապետյանին՝ իրեն պատկանող գործարանը խլելու համար.

«Խաչատուր Սուքիասյանը երևի 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանն իրենից խլել են»։

Մանրամասները՝ տեսանյութում: