Մեր քաղաքական գործիչները շատ վատ դերասաններ են


09:56 , 9 հուլիս, 2013

Եթե բեմի վրա դերասանը գոյություն չունեցող պահարանում փնտրում ա գոյություն չունեցող մոխրաման, միևնույն ա՝ պետք ա վստահ լինի, որ էդ մոխրամանը կա, էդտեղ ա ու կգտնվի: Հակառակ դեպքում բեմին կտեսնենք ոչ թե մոխրաման փնտրող կերպար, այլ դերասան, ով խաղում ա մոխրաման փնտրող մեկին: 
Ու քանի որ մեր քաղաքական-հասարակական գործիչների մեծամասնություն ո՛չ լավ դերասան ա, ոչ էլ հավատում ա իր արած-ասածին, մենք տեսնում ենք վատ, շատ վատ թատրոն: