Որպես մեծ խառնակչության անմիջական մասնակից` Դուք պարտավոր եք Ձեր ստանձնած գործն ավարտին հասցնել


19:19 , 20 դեկտեմբեր, 2019

Հարգելի Arsinée Khanjian,

Լա՞վ եք, գործերը լա՞վ են, հուսով ենք` շատ չեք կարոտել հայրենիքը, որից ամեն իշխանության օրոք մի անձնագիր ստացաք և Ձեր իրականացրած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո չբարեհաճեցիք ապրել Ձեր իսկ ստեղծած ու պրոպագանդած «դրախտում»: Այնուամենայնիվ, որպես մեծ խառնակչության անմիջական մասնակից` Դուք պարտավոր եք Ձեր ստանձնած գործն ավարտին հասցնել: Սենտ-Էքզյուպերի կարդացել եք, չէ՞, անպայման վերընթերցեք: Բազմահազար հայաստանցիներ հիմա Ձեզ կոչ են անում` նախապատրաստվեք սիրելի ժողովրդի վարչապետի կառավարական ամառանոցից ու իրավապահ մարմիններից հանպատրաստից, տանու շորերով փախուստին դեպի Ձեր իրական ու միակ հայրենիք Կանադա:

Խնդրանք. մեր սիրելի ժողովրդի վարչապետին լավ կնայեք Տորոնտոյում: