Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ


19:23 , 20 դեկտեմբեր, 2019

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ 

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: