Թուրքիայում նավթի նոր հանքավայր է հայտանբերվել


16:38 , 20 դեկտեմբեր, 2019

Ermenihaber.am-ը գրում է.

Դիարբեքիրի շրջակայքում, մասնավորապես Սիիրթում (Սղերդ) նավթի նոր պաշարներ են հայտնաբերվել:

Նշվում է, որ մինչև այսօր Սիիրթի 5 նավթահորերից 2500 մ խորության վրա օրական շուրջ 700 բարել նավթ էր արդյունահանվում:

Սակայն նավթի որոնման աշխատանքների ընթացքում այժմ նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել, որը գնահատվում է 11.2 մլն բարել: 

Այդպիսով նախատեսվում է, որ Թուրքիան նավթի արդյունահանումը օրական կհասցնի մինչև 1000 բարելի, իսկ հետագայում այս թիվը կկրկնապատկի:

Հիշեցնենք, որ մինչ այդ նավթի արդյուհանումն ու վերամշակումը Թուրքիայի տնտեսությանը  200 մլն  թուրքական լիրա ներդրում էր ապահովում :