Կազդուրիչ աղցան` բանջարեղենով


09:24 , 9 հուլիս, 2013

Ամռանը, երբ շոգի հետ կապված օրգանիզմի դիմադրողականությունն ավելացնելու խնդիր կա, շատ օգտակար են կազդուրիչ, վիտամիններով հարուստ աղցանները: Ահա դրանցից մեկի բաղադրատոմսը:

Անհրաժեշտ է. 100 գ կարտոֆիլ, 150 գ գազար, 100 գ նեխուր (сельдерей), 1 միջին չափի խնձոր, 1 քաղցր տաքդեղ, 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, կիտրոնի հյութ, շաքարավազ, աղ:
Կարտոֆիլը եփել կեղևով: Աղ արած ջրում շոգեխաշել գազարը և քաղցր տաքդեղը: Այնուհետև կարտոֆիլը կեղևահանել, ձողիկաձև կտրատել: Նեխուրը և գազարը մանր-մանր կտրատել, ավելացնել կարտոֆիլին: Տաքդեղը կեղևահանել, բարակ- բարակ, երկարավուն կտրատել, ավելացնել աղցանին: Խնձորն անցկացնել քերիչով կամ մանր կտրատել` առանց կեղևը հանելու: Ավելացնել աղցանին: Վերջում աղ անել, կիտրոնի հյութ և ձիթապտղի ձեթ ավելացնել և լավ խառնել բոլոր մթերքները:
Այս աղցանն օգտագործվում է բուժիչ նպատակներով` լյարդի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, սրտխառնոցի ժամանակ: Կարող են օգտագործել նիհարել ցանկացողները` որպես դիետիկ սնունդ (այս դեպքում` առանց ձիթապտղի ձեթի):

Կարդա ավելին