ԱՄՆ-ի Կոնգրեսը սիգարետներ գնելու նվազագույն տարիքը բարձրացրել է մինչև 21


19:15 , 20 դեկտեմբեր, 2019

ԱՄՆ-ի Կոնգրեսը սիգարետներ գնելու նվազագույն տարիքը բարձրացրել է մինչև 21: Այդ մասին հայտնել է Wall Street Journal պարբերականը: Նոր միջոցը ներառված է բյուջեում, որն ընդունել են Կոնգրեսի երկու պալատները: Ինչպես սպասվում է, նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի բյուջեն, և այն օրենք կդառնա:

Այսպիսով, սիգարետները հավասարեցնում են ալկոհոլին, որի գնումն ԱՄՆ-ում մատչելի չէ 21 տարեկանից ցածր անձանց:

Այդ նորման ներկայում ԱՄՆ-ի 19 նահանգներում արդեն գործում է տեղական մակարդակով: Թրամփը պաշտպանում է այն տարիքի բարձրացումը, որի դեպքում կարելի է սիգարետներ գնել: Այս միջոցը խթան է ստացել դպրոցներում վեյփինգի համաճարակի և էլեկտրոնային սիգարետների գործածությունից մահվան տասնյակ դեպքերի ֆոնին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: