Թուրքիայում շարունակվում է գյուլենականների «որսը». ձերբակալվել է 88 զինծառայող


18:00 , 20 դեկտեմբեր, 2019

Թուրքիայի պետական կառույցներում, ինչպես նաև զինված ուժերում, իրավապահ մարմինները շարունակում են գյուլենականների «որսը»: Ձերբակալվածների թվում են Շանլըուրֆա, Բիրեջիք, Էրզրում և Քարայազը շրջանների ոստիկանական ուժերի հրամանատարները:

Իզմիրում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող գյուլենական կառույցին (FETÖ) անդամակցելու և զինված ուժերում գաղտնի կառույց ստեղծելու մեջ կասկածվող 88 զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ:

Իզմիրից բացի գործողություններ են իրականացվել նաև Թուրքիայի 33 նահանգներում, որոնց ընթացքում ձերբակալվել է 52 կասկածյալ: