ԱԱԾ գեներալի կողմից հնչեցված հայտարարությունները ծանր հետևանքներ են ունենալու երկրի հեղինակության վրա


16:06 , 20 դեկտեմբեր, 2019
ԱԱԾ գեներալի կողմից հնչեցված հայտարարությունները ծանր հետևանքներ են ունենալու երկրի հեղինակության վրա։ Ես խորությամբ չգիտեմ, թե ինչ հետևանքներ կունենա հայտարարությունը ԱԱԾ համակարգի վրա, դա պետք է համակարգից հասկացող անձինք գնահատեն, բայց ակնհայտ է, որ Նիկոլի կողմից փորձ է արվում ԱԱԾ գեներալին օգտագործելու ներքաղաքական խնդիրներ լուծելու համար՝ խնդիրներ ստեղծելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Հիմա մենք ականատեսն ենք ԱԱԾ-ն կազմաքանդելու սորոսյան ծրագրի մեկնարկին այն պարագայում, երբ բառացիորեն երեկ վարչապետը գովեստի տարափ էր հեղեղում ԱԱԾ աշխատակիցների հասցեին։ Նիկոլի խոսքի ու գործի տարբերությունը բազմիցս ենք տեսել, առաջիկայում ևս տեսնելու ենք, ցավոք։