Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Nissan X-Trail»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կա տուժած


15:39 , 20 դեկտեմբեր, 2019

Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:27-ին 911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայք-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալլա Ա., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից  և կողաշրջվել: 

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: