Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես սեփական ընտանիքի էլիտար կայֆերն ապահոված ղեկավար


15:42 , 20 դեկտեմբեր, 2019

Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով օրենքների հետևում, 2 օր ա` փորձում ա արդարացնի իր ընտանիքի՝ Հայաստանի հարկատուների հաշվին արվող կայֆերը:

Նիկոլը սրբորեն պահում է իր ընտանիքի ճոխ կյանքը ապահովող ցանկացած օրենք՝ կառավարական դաչայից, կնոջն ու երեխեքին սպասարկող առանձին մեքենաներից ու թիկնապահներից սկսած մինչև մասնավոր ինքնաթիռով վոյաժներ, բայց թքած ունի ցանկացած այլ օրենքի վրա՝ Սահմանադրությունից մինչև վարչական օրենսգիրք:

Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես ժողովրդի կյանքը լավացնելու խոստումներով իշխանություն զավթած, բայց մենակ սեփական ընտանիքի էլիտար կայֆերն ապահոված ղեկավար:

Անկախ Փաշինյանների ընտանիքի անդամների կապած բայաթիից՝ իրականությունը դրանից չի փոխվում: Նիկոլի աղջիկը Հայաստանի 3-րդ հանրապետության միակ ղեկավարի երեխան ա, որը առանձին ախռանիկ ու պետական ջիպ ունի:

Ու Նիկոլը խաբել ա ժողովրդին, երբ ասել ա, թե էդ ավտոն իր պաշտոնավարումից առաջ ա ձեռք բերել։ Նայեք պետգնումների կայքը, կտեսնեք, որ Մարիամ Փաշինյանի համար էդ ջիպը Հայաստանի բյուջեի հաշվին գնել են 2018թ.-ի հոկտեմբեր-նոյեմբերին: