«Ժամանակ». Խաչիկյանի գործով կհարցաքննեն Աղվան Վարդանյանի՞ն


09:16 , 9 հուլիս, 2013

«Ժամանակ» թերթը գրում է. հնարավոր է` առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա որոշ ժամանակ սոցապ նախարար է եղել: Սոցիալական ապահովության ծառայությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո։ Կարծիք կա, որ առանց Ա. Վարդանյանի կամ ընդհանրապես նախարարների համաձայնության դժվար թե Խաչիկյանը նման չարաշահումներ թույլ տար: