Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր շարունակել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը


12:58 , 20 դեկտեմբեր, 2019

Հանրությանը երկար տարիներ մատուցել են հեքիաթներ՝ Ռոբերտ Քոչարյանի չորս միլիարդի ու Սերժ Սարգսյանի եղբոր 50/50-ի մասին։ Տարի ու կես է՝ միկրոսկոպով գործ են փնտրում Սերժ Սարգսյանի վրա, ինչ-որ գործարքի հիման վրա ցուցմունք են կորզում ու Արցախի համար շատ կարևոր փուլում մեղադրանք առաջադրում։